Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր, սակայն ԱՀԿ-ի ներկայացուցիչներն անհանգիստ են. ներկայումս կազմակերպությունը բավարար միջոցներ չունի այդ վտանգավոր հիվանդության դեմ պայքարելու համար:

 

Հավանական է, որ, հատկապես, ֆինանսների բացակայությունն էլ կհանգեցնի պոլիոմիելիտի հերթական բռնկմանն ամբողջ աշխարհում:

 

ԱՀԿ-ի փորձագետները հայտարարել են, որ ներկայումս հիվանդությունը կարելի է բնորոշել որպես «այժմ կամ երբեք,  բեկումնային պահ` հաջողության և տապալման միջև»: Եթե արտակարգ միջոցներ չձեռնարկվեն, ապա հաջորդ տասնամյակներում ամբողջ աշխարհում պոլիոմիելիտից կմահանա մինչև 200 000 երեխա:

 

Պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստումը մշակվել է դեռ անցյալ դարի 50-ական թվականներին, երկրորդ ՙխմբագրումը՚ թույլ տվեց հիվանդության դեպքերը կրճատել 99%-ով: Այնուամենայնիվ, վերջին տարիներին հիվանդությունն արմատապես վերացնելու փորձերը ոչ մի արդյունք չեն տվել: Միջոցները չեն բավականացնում:   Աֆղանստանում, Պակիստանում և Նիգերիայում պոլիոմիելիտի դեմ պայքարելու համար այս տարի անհրաժեշտ է 1 մլրդ, մյուս տարի` 2 մլրդ դոլար: Կա ևս մեկ խնդիր: Այս երկրներում, որտեղ մինչև հիմա մարտական գործողություններ են տեղի ունենում, շատ դժվար է պատվաստում կատարելը: Բժիշկների աշխատանքին խոչընդոտում են նաև  հոգևոր առաջնորդները, ովքեր մեծ ազդեցություն ունեն իրենց ցեղակիցների վրա և արգելում են նրանց պատվաստումներին մասնակցել:

 

Փաստեր պոլիոմիելիտի մասին


ԱՀԿ. պոլիոմիելիտը վիրուսով հրահրված բարձր ինֆեկցիոն հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը և մի քանի ժամ անց կարող է հանգեցնել ընդհանուր հաշմանդամության: Վիրուսն օրգանիզմ է թափանցում բերանի միջով և բազմանում աղիներում: Առաջին ախտանիշներն են` տենդը, հոգնածությունը, գլխացավը, սրտխառնոցը, պարանոցի ռիգիդությունը/ձգվածությունը և վերջույթների ցավը: Արդյունքում 200-ից  մեկի մոտ առաջանում է կաթված (սովորաբար, ոտքերի): Հիվանդների 5-10%-ը մահանում է շնչառական մկանների կաթվածի պատճառով: Հիվանդության առավելագույն ռիսկի հակված են մինչև 5 տարեկան երեխաները: Պոլիոմիելիտն անբուժելի է, այն հնարավոր է միայն կանխարգելել: Մի քանի անգամ կատարված պատվաստումը կարող է երեխային օգնել ամբողջ կյանքում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ